211652_close_icon
views-count1572 դիտում article-date 19:52 12-10-2018

Փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք

Հոկտեմբերի 12-ին, ժամը 13:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ դիտահորի մեջ, նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ օձը գտնվում է Պռոշյան գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 1 հասցեի մոտակա դիտահորում: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի 2 օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր