211652_close_icon

Փրկարարները հայտնաբերել են և անվտանգ տարածք են տեղափոխել օձին

views-count2490 դիտում article-date 18:40 09-05-2018
Մայիսի 9-ին, ժամը 15:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 5-րդ շարքի տներից մեկի բակում նկատվում է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են դեղնափորիկ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր