211652_close_icon
views-count6666 դիտում article-date 10:00 10-10-2018

ՎՏԲ բանկը առաջիկայում կտնօրինի Ալավերդու պղնձաձուլական գործարանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը: Արդեն գործարանի աշխատակիցները ստացել են համապատասխան զգուշացման թերթիկներ: Ավելին՝ այս ընթացքում մի շարք աշխատողներ իրենք են ազատման դիմումներ ներկայացնում: Մեր աղբյուրների պնդմամբ` Ալավերդու պղնձաձուլական գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված են ՎՏԲ բանկում: Եվ ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, ռուսաստանյան ՎՏԲ բանկը առաջիկայում կտնօրինի Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Ավելի վաղ իր գործունեությունը դադարեցրել էր «Թեղուտի» հանքավայրը, որը ևս մտնում էր «Վալլեքս» խմբի մեջ: Ու պետք է նկատենք, որ այդ ընկերությունների գործունեության դադարեցումը կարող է ժամանակավորապես, բայց և ծանր նստել ՀՀ տնտեսության վրա: Ի վերջո, ՀՀԿ իշխանության օրոք ստացվել է այնպես, որ երկրի տնտեսությունը հիմնվել է հենց հանքարդյունաբերության վրա, որտեղ թեթև վայրիվերումները լուրջ ազդեցություն են ունեցել: Այնպես որ, այս առումով չի բացառվում նաև բյուջեի մուտքերի որոշակի նվազում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր