211652_close_icon
views-count4651 դիտում article-date 09:34 08-10-2018

Ինտերպոլի ղեկավարը հրաժարական է տվել

Ինտերպոլի նախագահ Մեն Խունվեյը, ով կասկածվում է Չինաստանում օրենքը խախտելու մեջ, հրաժարական է տվել կազմակերպության ղեկավարի պաշտոնից, հաղորդում է Reuters-ը: «Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Լիոնում Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը Ինտերպոլի նախագահ Մեն Խունվեյից անհապաղ կատարմամբ հրաժարականի դիմում է ստացել», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Ինտերպոլում նաեւ նշել են, որ կազմակերպության ներկայիս նախագահ կդառնա Հարավային Կորեայից Կիմ Յոնգ Յանգը մինչեւ նոյեմբերի 18-21-ը Դուբայում կայանալիք հանդիպման ժամանակ նոր նախագահ չընտրվի: Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ինտերպոլի նախագահը ձերբակալվել է Չինաստանում եւ հետաքննության մեջ է ընդգրկված: Որոշ տեղեկությունների համաձայն, Մեն Խունվեյը կասկածվում է «կիբեր անվտանգության ոլորտում ընկերությանը գործարք ձեռք բերելու գործում աջակցելու համար»: Հոկտեմբերի 5-ին Ֆրանսիայի իշխանությունները նրա անհետացման փաստի առթիվ հետաքննություն էին սկսել:

Նմանատիպ նյութեր