211652_close_icon
views-count17193 դիտում article-date 17:56 07-10-2018

Արմեն Աշոտյան. Բռնապետությունը կանխելու և ժողովրդավարությունը պահպանելու համար ավելի ուժեղ երաշխիք կա, քան աղբամանն է. դա Սահմանադրությունն է

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սա, իհարկե, արդեն պրոգրես է, քանի որ մինչ այդ իր որոշ կուսակիցներ աղբամանով էին սպառնում ոչ թե պոտենցիալ բռնապետերին, այլ բազմակարծության և իրավունքների համար պայքարող քաղաքական ընդդիմախոսներին։ Բայց երկրում բռնապետությունը կանխելու և ժողովրդավարությունը պահպանելու համար ավելի ուժեղ երաշխիք կա, քան աղբամանն է։ Այդ երաշխիքը կոչվում է Սահմանադրություն։ Դրսևորե՛ք պետական գործչին հարիր քաղաքական կամք, վերադարձրեք գործընթացները քաղաքական բազմակարծության և երկխոսության դաշտ, հարգեք Սահմանադրությունը և Հայաստանում ոչ մի բռնապետ չի լինի»,– գրել է Աշոտյանը։

Նմանատիպ նյութեր