211652_close_icon
views-count2318 դիտում article-date 19:37 04-10-2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը՝ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության 2-րդ (CARMAC 2/ՀԳՌԿՄ2) և Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային (APMECB/ԳՔՄԳԿԶ) ծրագրի համաղեկավարներ Բեկզոդ Շամսիևի և Արուսյակ Ալավերդյանի գլխավորությամբ։ Առաքելությունը Հայաստանում է վերոնշյալ ծրագրերի իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով։ Ողջունելով հյուրերին` փոխնախարար Արտակ Քամալյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի աջակցությունը Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել: Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են ՀԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, նախանշվել են հետագա համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները: Անդրադառնալով ոլորտի առաջնահերթություններին՝ Արտակ Քամալյանն իր խոսքում հատկապես կարևորել է համակարգային և ենթակառուցվածքային բարեփոխումների իրականացումը, ոլորտում կրթական մակարդակի և մասնագիտական հմտությունների բարելավումը, միջազգային լավագույն փորձի և գիտական մտքի ձեռքբերումների պրակտիկ կիրառումը: Հնարավոր համագործակցության ուղղությունների թվում անդրադարձ է կատարվել մարքեթինգային և լոգիստիկ կենտրոնների, ինչպես նաև մեքենա-տրակտորային կայանների ստեղծման հնարավորությանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք այլ հարցերի: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր