211652_close_icon
views-count3579 դիտում article-date 20:12 03-10-2018

Վալենսիան «լայքել» է Մոուրինյոյի հրաժարականը պահանջող գրառումը

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Անտոնիո Վալենսիան համացանցում դժգոհություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աշխատանքից: Չեմպիոնների լիգայում «Վալենսիայի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/03/1106734/]խաղից[/url] (0:0) հետո էկվադորցին իր ֆան-ակումբի ինստագրամում «լայքել» է գրառումը, որով կոչ է արվում Մոուրինյոյին պաշտոնանկ անել: «Հանդիպմանը ելքը չզարմացրեց: Միշտ անհամբերությամբ եմ սպասում մեր խաղերին, սակայն վերջին շրջանում Մոուրինյոյի թիմի խաղին հետևելը իսկական տանջանք է: Անհրաժեշտ են փոփոխություններ: Ժամանակն է, որ Մոուրինյոն հեռանա», նշված է գրառման մեջ: Ավելի ուշ Վալենսիան իր «լայքի» համար ներողություն է խնդրել. «Երեկ ես «լայքել» եմ գրառումը՝ առանց այն ընթերցելու: Ես չեմ կիսում այդ կարծիքը և ներողություն եմ խնդրում: Ես լիովին աջակցում եմ մարզչին և թիմակիցներին», ասել է Վալենսիան: «Մանչեսթեր Յունայթեդը» արդեն 4 խաղ է, ինչ չի կարողանում հաղթել: 7 տուրից հետո մանկունյանցիները ԱՊԼ-ում զբաղեցնում են 10-րդ տեղը:

Նմանատիպ նյութեր