Կարլես Պույոլը ողջունել է Մեսիի որոշումը, Լուիս Սուարեսը՝ լայքել
«Բարսելոնայի» նախկին ավագ Կարլես Պույոլը արձագանքել է այն տեղեկություններին, որ Լիոնել Մեսին որոշել է հեռանալ թիմից:
«Հարգանք և հիացմունք, Լեո: Ամբողջությամբ զորակցում եմ քեզ, ընկել», գրել է Պույոլն իր թվիթերում: Ուշագրավ է, որ իսպանացու գրառումը լայքել և ծափահարությունների նշաններ է դրել «Բարսայի» հարձակվող Լուիս Սուարեսը, որին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խորհուրդ է տվել հեռանալ ակումբից:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/25/1163067/]նշել էինք[/url], որ Մեսին որոշել է հեռանալ «Բարսայից» և այդ մասին ակումբին տեղեկացրել է ֆաքսով:
Օրերս Մեսին հանդիպել էր Ռոնալդ Կումանի հետ: Իսկ հանդիպումից հետո կատալոնական RAC1 ռադիոկայանը նրանց միջև կայացած զրույցի մանրամասներ էր հաղորդել: Մեսիին խիստ զայրացրել էր տեղեկության արտահոսքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Respeto y admiración, Leo. Todo mi apoyo, amigo.
— Carles Puyol (@Carles5puyol) August 25, 2020