211652_close_icon
views-count7122 դիտում article-date 20:51 01-10-2018

Մաեստրոն իր գործունեությամբ բազմիցս սովորեցրել է բոլորիս, թե ինչ է մարդասիրությունը, հայրենասիրությունը և արդարությունը. Հայկ Մարությանը՝ Ազնավուրի մասին

Հայ ազգի մեծագույն գործիչը հեռացավ մեզանից: Սա, իհարկե, մեծ կորուստ է Շառլ Ազնավուրի արվեստի երկրպագուների համար ամբողջ աշխարհում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Ամենից առաջ սա մեծ կորուստ է համայն հայության համար, քանի որ մաեստրոն իր գործունեությամբ բազմիցս սովորեցրել է բոլորիս, թե ինչ է մարդասիրությունը, հայրենասիրությունը և արդարությունը: Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին»,– գրել է Հայկ Մարությանը։

Նմանատիպ նյութեր