211652_close_icon
views-count6144 դիտում article-date 18:57 01-10-2018

Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա շանսոնյեի հիշատակի մոմավառություն

Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում շանսոնյեի հիշատակին նվիրված մոմավառություն կկազմակերպվի: Այս մասին հոկտեմբերի 1-ին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ի ՀՀ կառավարության պաշտոնական էջը: «Այսօր 20:00-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա մոմավառություն` ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի»,- գրված է հաղորդագրությունում: Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Նմանատիպ նյութեր