211652_close_icon
views-count2231 դիտում article-date 20:04 01-10-2018

«Անգելա Մերկելի հայաստանյան այցի դրական էմոցիաները պետք է վերածել կոնկրետ գործողությունների». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաք-երկրամասի ՔԴՄ կուսակցության անդամ Հայկո Հեխթի եւ կուսակցության նախագահության ու Լանդթանգի տնտեսական եւ զբոսաշրջության հարցերով հանձնաժողովի անդամ Դավիթ Էրքալփի հետ: Զրուցակիցները խոսել են հայ-գերմանական միջխորհրդարանական համագործակցության մասին: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Գերմանիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը: Կողմերն անդրադարձել են տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին, նոր ներդրումային ծրագրերի իրականացման ուղիներին: Այս առնչությամբ Արմեն Աշոտյանը կարեւորել է Անգելա Մերկելի հայաստանյան այցի դրական էմոցիաները կոնկրետ գործողությունների վերածելու անհրաժեշտությունը: Հանձնաժողովի նախագահը նաեւ հավելել է, որ որպես հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար՝ շարունակելու է ջանքեր ներդնել գերմանական կողմի հետ նաեւ տնտեսական համագործակցության քաղաքականության ոլորտում կոնկրետ քայլեր արձանագրելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր