211652_close_icon
views-count3240 դիտում article-date 17:26 01-10-2018

Մեծ համամարդկային կորուստ է. Նիկոլ Փաշինյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

Շառլ Ազնավուրի [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/01/1106526/]մահը [/url]համամարդկային կորուստ է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դժվար է հավատալ, որ մարդը, ով դարաշրջան ու պատմություն է կերտել և ծառայել իր ժողովրդին, որովհետև Ազնավուրն ասում էր, որ հարյուր տոկոսով ֆրանսիացի է, և հարյուր տոկոսով հայ, այսօր այլևս մեզ հետ չէ: Սա իսկապես ցավալի օր է մեր ժողովրդի ու մեր երկրի պատմության համար: Մահացել է ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի անունից իմ ցավակցությունը հայտնել մեզ բոլորիս: Ցավակցել հայ ժողովրդին, Ֆրանսիայի ժողովրդին, ամբողջ աշխարհում նրա արվեստի սիրահարներին: Սա մեծ համամարդկային կորուստ է, որովհետև Ազնավուրը մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեքներ, որոնք երկար տարիներ մարդկությանը կուղեկցեն դեպի սեր ու համերաշխություն, և մարդկանց կմղեն դեպի առաքինին»,-ընդգծել է վարչապետը։ Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Նմանատիպ նյութեր