4344 դիտում
22:00 01-10-2018
Մեկնարկել է «Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 1-ին Ղազախստանի զինված ուժերի «Գվարդեյսկի» զորավարժարանում մեկնարկել է «Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների ներգրավմամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորավարժությանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի հետախուզական ծառայությունների և հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայացուցիչները:
«Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-ռազմավարական զորավարժության ընդհանուր մտահղացման շրջանակներում: Մարզումների ընթացքում կխաղարկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները:
«Որոնում-2018» զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ երեք հազար զինվորականներ, ավելի քան 500 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում` ավիացիոն և հետախուզական միջոցներ, անօդաչու թռչող սարքեր:
Զորավարժություններն անցկացվելու են հոկտեմբերի 1-ից 5-ը Ղազախստանի Հանրապետության տարածքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
4784 դիտում
22:45 05-10-2017
ՀՀ տարածքում մեկնարկել է «Որոնում-2017» մարտավարական-մասնագիտական զորավարժության երկրորդ փուլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2623 դիտում
18:51 08-10-2018
Մեկնարկել է հայ-ռուսական համատեղ զորավարժությունը
873 դիտում
11:36 26-04-2014
ԼՂՀ-ում անց է կացվել հերթական գումարտակային մարտավարական զորավարժությունը
Այս բաժնից
562 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
475 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
406 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ