211652_close_icon
views-count1119 դիտում article-date 11:36 26-04-2014

ԼՂՀ-ում անց է կացվել հերթական գումարտակային մարտավարական զորավարժությունը

Ապրիլի 21-23-ը անց է կացվել բանակային ընթացիկ ուսումնական տարվա պատրաստության պլանով նախատեսված հերթական գումարտակային մարտավարական զորավարժությունը, որն ուներ նաև ցուցադրական-ուսուցողական նշանակություն և ուղեկցվում էր մարտական հրաձգությամբ: Մարտավարական զորավարժության եզրափակիիչ փուլին հետևում էին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու բանակի հրամանատարի տեղակալները: Տանկային բրիգադի հետ անցկացված գումարտակային զորավարժության ընթացքում անձնակազմն ու ղեկավարությունը պայմանական մարտադաշտում ցուցադրել է մարտավարամասնագիտական, ֆիզիկական և բարոյակամային պատրաստության գերազանց մակարդակ: Զորավարժության արդյունքում կատարելագործվել են գումարտակի հրամանատարության և շտաբի ունակությունները մարտի տարբեր տեսակներում ենթակա և տրված ստորաբաժանումների ղեկավարման գործում, ջոկերի, դասակների և վաշտերի հրամանատարները ձեռք են բերել կրակի կառավարման և փոխգործակցության իրականացման ու որոշումներ ընդունելու փորձ, իսկ անձնակազմը բարձրացրել է դաշտային վարժվածության մակարդակը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր