211652_close_icon
views-count4318 դիտում article-date 23:40 28-09-2018

Համաշխարհային բանկի մասնագետը հանդիպել է շինարարների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 28-ին Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակում ՀԲ տրանսպորտային մասնագետ Ռոբերտ Մությաբան աշխատանքային հանդիպում ունեցավ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում ճանապարհները վերականգնող կապալառու կազմակերպությունների, տեխնիկական հսկողություն իրականացնող իտալական «Տեքնիտալ» ընկերության ներկայացուցիչների հետ։ Նշենք, որ Ռոբերտ Մությաբան վերջին 10 օրերի ընթացքում այցելել է վերականգնվող կենսական նշանակության ճանապարհահատվածներ, ծանոթացել շինարարական աշխատանքներին։ Հանդիպման սկզբում պարոն Մությաբան ներկայացրեց 2009 թվականից մեկնարկած Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը, դրա նպատակները։ Նա ընդգծեց, որ վերականգնվող ճանապարհները գյուղական համայնքները կապում են հիմնական ենթակառուցվածքների հետ։ Ծրագրի մեկ այլ նպատակն է տեղական շինարարական կազմակերպությունների կարողությունների զարգացումը, այդ իսկ պատճառով բանկը շարունակաբար հետևում է կատարվող աշխատանքների ընթացքին։ ՀԲ մասնագետը կապալառու կազմակերպություններին ներկայացրեց իր այն դիտարկումները, որոնք արձանագրել էր շինհրապարակներ կատարած այցելությունների ընթացքում։ Քննարկվեցին ճանապարհների վերականգնման աշխատանքների որակի, ժամկետների հետ կապված հարցեր։ Կենսական նշանակության ճանապարհների ծրագրի ղեկավար Լյուդմիլա Աղաբեկյանը ներկայացրեց շինաշխատանքների կատարողականը՝ նկատելով, որ ճանապարհների վերականգնման աշխատանքները հիմնականում կա՜մ ավարտվել են, կա՜մ իրականացվում են ըստ ժամանակացույցի։ Եվ ընդամենը երկու ճանապարհներում մտավախություն կա, որ կապալառուն գուցե չկարողանա աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետներում։ Կապալառու ընկերությունների ներկայացուցիչները բարձրացրին իրենց մտահոգող հարցերը, կողմերի միջև տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում։ «[b]Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր