211652_close_icon
views-count38888 դիտում article-date 22:25 27-09-2018

Վանաձորցիներն ասում էին. «Մարզպետի այցը Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոն թող խերով լինի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` սեպտեմբերի 27-ին, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը աշխատանքային այցով եղավ Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոնում: Մարզպետը` տնօրեն Վարդան Աբովյանի հետ, ուսումնասիրեց Չինաստանի Հանրապետության կողմից նվիրած, Լոռու մարզին հատկացված շտապ օգնության 7 մեքենաները, որոնցից երկուսը ռեանոմոբիլ, որոնք հագեցած էին ամենաբարձր սարքավորումներով: Նոր մեքենաները, ինչ խոսք, կնպաստեն մարզի ազգաբնակչության բժշկական սպասարկման որակի բարելավմանը: Ներկա գտնվողները արտահայտեցին իրենց հիացմունքը: Տնօրենի կարծիքով` միակ խնդիրը այն է,որ այդ մեքենաները գյուղական ճանապարհների անհարմարության պատճառով շուտ կարող են շարքից դուրս գալ: Տնօրեն Վ.Աբովյանը մարզպետին տեղյակ պահեց նորակառույց բժշկական կենտրոնի մի շարք խնդիրների մասին, որոնց մի մասը կարգավորվել են, իսկ որոշներն էլ կարգավորման փուլում են: Իսկ ծննդատան բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանն էլ մարզպետին դիմեց ծննդատան ամենամեծ խնդրով` անեսթեզիլոգի բացակայությամբ, որը, ըստ նրա` շտապ վիրահատվող հիվանդների ժամանակ մեծ խնդիրներ է առաջացնում: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր