211652_close_icon
views-count27880 դիտում article-date 15:42 14-03-2023

Վանաձորցիներն ասում են՝ «Վերջապես մեր փողոցներում էլ մարդավայել կերթևեկենք, Կառավարության, մարզպետարանի ու Վանաձորի քաղաքապետարանի շնորհիվ մարդաբոյ փոսերն ու փոշին կմնան անցյալում»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 14-ին, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շրջայց է կատարել շինհրապարակների վերածված Իսահայկան և Զաքարյան փողոցներում։

Համայնքի ղեկավարը գլխավոր խորհրդականի և քաղաքի գլխավոր ճարտարապետի ու այդ փողոցների հիմնանորոգումն իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ հետևել են ծանր տեխնիկայի աշխատանքին, քննարկել կատարվող աշխատանքները։

Ա․ Փելեշյանը զրուցել է տեղում հավաքված բնակիչների հետ։ Երկու տեղում էլ փողոցի բարեկարգմանը շատ են սպասել։ Զաքարյանցիներն ասում են, որ չեն հիշում՝ վերջին անգամ երբ է փողոցում տեխնիկա աշխատել, մայթերի վիճակից չեն էլ խոսում։

Մի քանի օրից շինարարական աշխատանքներ կսկսվեն Կ․ Դեմիրճյան, Գ․ Նժդեհ, Հ․ Ներսիսյան փողոցներում, իսկ գնումների մրցութային գործընթացից հետո նաև՝ Գր․ Լուսավորիչ, Խորենացի, Մոսկովյան, Սանկտ Պետերբուրգի, Երևանյան խճուղի, Զորավար Անդրանիկ, Վարդանանց փողոցներում։

Սրանք միայն Կառավարության ուղիղ ֆինանսավորման ու սուբվենցիոն ծրագրերով նորոգվող փողոցներն են։

Համայնքն իր միջոցներով շարունակելու է բակերի ու այլ փողոցների բարեկարգումը։

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ա․ Փելեշյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին պատրաստակամության և Վանաձորի շենացմանն ուղղված պետական աջակցություն համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր