211652_close_icon
views-count3454 դիտում article-date 18:03 27-09-2018

Եվրո-2024-ը կանցկացվի Գերմանիայում. Թուրքիան պարտվեց

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն այսօր հայտարարեց, թե որտեղ է անցկացվելու 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարի տանտեր դարձավ Գերմանիան, որը քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց: Թուրքիայի հայտը պարտվեց: Այլ հավակնորդ-երկրներ չկային: Գերմանիան նախկինում բազմիցս է միջազգային խոշոր մրցաշարեր ընդունել՝ աշխարհի երկու առաջնություն և Եվրոպայի առաջնություն: Եվրո-2024-ի անցկացման համար ընտրվել են հետևյալ 10 թեկնածու քաղաքների մարզադաշտերը՝ Բեռլին, Մյունխեն,Դորտմունդ, Գելզենկիրխեն, Շտուտգարտ, Համբուրգ, Դյուսելդորֆ, Քյոլն, Լեյպցիգ և Ֆրանկֆուրտ-Մայնում:

Նմանատիպ նյութեր