211652_close_icon
views-count1926 դիտում article-date 15:18 25-09-2018

ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի շրջանակներում «Աբովյան» ՔԿՀ-ում անցկացվել է երաժշտական-գրական միջոցառում

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են տոնական միջոցառումները: Սեպտեմբերի 24-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվեց երաժշտական-գրական տոնական միջոցառում, որի հյուրերն էին Աբովյան քաղաքի «Կոտայք» մանկապատանեկան պարային համույթի սաներն ու հայ ժողովրդական երգերի մեկնաբան, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը: Անմասն չէին նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին դատապարտյալները. նրանք իրենց նախաձեռնությամբ միջոցառմանը մասնակցեցին գեղեցիկ ասմունքով, երաժշտական կատարումներով: Միջոցառման ավարտին «Կոտայք» մանկապատանեկան պարային համույթի փոքրիկ սաներին հիմնարկի աշխատակիցները նվիրեցին հուշանվերներ: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր