211652_close_icon
views-count3210 դիտում article-date 21:13 23-09-2018

Քվեարկության ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում ոստիկանության կողմից արձանագրվել է իրավախախտման 84 տեղեկություն: Այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը: «Դրանցից 8-ը՝ կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրողի ընտրության իրավունքի ազատ կամքի խոչընդոտելու դեպքեր են, 2-ը՝ ընտրական իրավունքի իրականացման, 1 դեպք` լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, 3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 9 դեպք՝ մեկից ավել կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, 19-ը՝ ընտրացուցակների անճշտություններ, 1 լցոնման դեպք և 23 տարբեր բնույթի ընտրախախտումներ»,- նշեց Հակոբյանը: Նրա խոսքով՝ դեպքերից 18-ի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մնացած բոլոր դեպքերով կատարվում են ստուգումներ, որոնց մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր