211652_close_icon
views-count64539 դիտում article-date 22:42 18-09-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 41–ամյա վարորդը Opel-ով Հրազդանի «գաի պոստի» մոտ բախվել է կայանված Opel-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ, 41-ամյա Ռոբերտ Սարգսյանը իր վարած Opel մակնիշի 35 TQ 491 համարանիշի ավտոմեքենայով Երևա-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Հրազդանի «գաի պոստի» մոտ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, 23-ամյա Արթուր Մկրտչյանին պատկանող Opel մակնիշի 05 DM 050 համարանիշի ավտոմեքենային: Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Սարգսյանը, նրա ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչ, 14-ամյա Էլեն Զոհրաբյանը և 16-ամյա Աշոտ Զոհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամաել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր