211652_close_icon
views-count24327 դիտում article-date 18:18 15-09-2018

Աշոտ Ահարոնյան. Վարուժան Ավետիսյանին խորհուրդ ենք տալիս պատշաճորեն օգտվել փոփոխված խափանման միջոցի հնարավորություններից. Tert.am

Վարուժան Ավետիսյանի սուր կարծիք ունենալու իրավունքը կհարգեինք, եթե նրա նկատմամբ ուժի մեջ մտած լիներ արդարացման դատավճիռ։ Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/09/15/aharonyan/2792457]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, անդրադառնալով այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Վարուժան Ավետիսյանի հնչեցրած այն կարծիքին, թե ինչ է նշանակում ոստիկանապետ նշանակել կին ու երեխա ծեծող Վալերիյ Օսիպյանին։ Հարցին, թե Վարուժան Ավետիսյանը նման կարծիք է հնչեցրել, տեղյա՞կ են, Աշոտ Ահարոնյանն ասաց.«Վարուժան Ավետիսյանին խորհուրդ ենք տալիս պատշաճորեն օգտվել փոփոխված խափանման միջոցի հնարավորություններից, հակառակ դեպքում ստացվում է, որ ծանր հանցագործության մեջ ամբաստանվում է ոչ թե ինքը, այլ ոստիկանապե՞տը։ Վարուժան Ավետիսյանի սուր կարծիք հայտնելու բարոյական իրավունքը կհարգեինք, եթե նրա նկատմամբ ուժի մեջ մտած լիներ արդարացման դատավճիռ»։

Նմանատիպ նյութեր