Վարուժան Ավետիսյանին ու այլ անձինք չեն ձերբակալվել․ Քննչական կոմիտե
Ժիրայր Սեֆիլյանի հետ Վարուժան Ավետիսյանին ու «Նոր Հայաստանի» այլ անդամներին ձերբակալելու տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից` ի պատասխան «Նոր Հայաստանի» հանրային կապերի հետ պատասխանատու Սյուզան Սիմոնյանի Facebook-յան գրառման մասին հարցի:
Վերջինս նշել էր, որ ձերբակալվածների թվում են` Վարուժան Ավետիսյանը, Արմեն Միքայելյանը, Վիտո Դավթյանը, Արմեն Լուսինյանը, Էդուարդ Գրիգորյանը, Երեմ Խոնդկարյանը:
Քննչական կոմիտեից ընդգծեցին, որ Սեֆիլյանի բնակարանի խուզարկությունը կատարվել է դատարանի համապատասխան որոշումների հիման վրա: