211652_close_icon
views-count6226 դիտում article-date 14:58 15-09-2018

Հանրապետության տարածքում հանգստյան օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումների մասին տվյալները հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Սեպտեմբերի 17-ին հյուսիսային շրջաններում, 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:վՔամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 16-19-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով: [img]http://st0.shamshyan.com/editor/0214675001537008217580768.jpg[/img] Երևանում սեպտեմբերի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: [img]http://st0.shamshyan.com/editor/075482600153700823710994.jpg[/img]

Նմանատիպ նյութեր