211652_close_icon
views-count3548 դիտում article-date 17:36 14-09-2018

«Երևան Էքսպո» կենտրոնում իր աշխատանքն է սկսել «Առողջ ապրելակերպ-2018» ցուցահանդես-ֆորումը

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, «Երևան Էքսպո» կենտրոնում իր աշխատանքն է սկսել «Առողջ ապրելակերպ-2018» ցուցահանդես-ֆորումը, որը կազմակերպել է «Պրոմ Էքսպո» ընկերությունը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: «Նման ցուցահանդեսի կազմակերպման փորձը քիչ է Հայաստանում, ուստի ես կազմակերպիչներին մաղթում եմ հետագայում ևս հաջող իրականացնել իրենց համարձակ և օգտակար գաղափարները: Ցուցահանդեսի մասնակից կազմակերպություններին հորդորում եմ օգտվել ցուցահանդեսի ընձեռած հնարավորությունից՝ նոր գործընկերներ, հաճախորդներ և գնորդներ ներգրավելու համար, իսկ այցելուներին՝ անկախ նմանատիպ միջացառումներից՝ վարել առողջ ապրելակերպ, անընդհատ մարզվել և լինել կոփված ու առողջ»,- ասել է նախարարի տեղակալը: Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են՝ «Առողջ սնունդ, թեյ, խոտաբույսեր», «Սպորտ և սպորտ սարքավորումներ», «Ամեն ինչ էկոլոգիապես մաքուր կյանքի համար: Բնական կենցաղային ապրանքներ, ջրի զտիչներ և այլն», «Մարմնի և մաշկի խնամք», «Ատամնաբուժական ծառայություն», Մարզական ֆեդերացիաներ», «Wellness, SPA», «Սպորտային հանդերձանք», «Մերսում», «Առողջապահական տուրիզմ և hանգստյան գոտիներ», «Վերականգնողական կենտրոններ», «Ֆիթնես ծրագրեր, ակտիվ հանգիստ», «Բակային սպորտի հրապարակներ»: Ցուցահանդեսը կտևի երկու օր: [b]Աստղիկ Մարտիրոսյան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար[/b]

Նմանատիպ նյութեր