4398 դիտում
20:34 19-05-2015
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և ԵՊԲՀ Ուսխորհուրդը առողջ ապրելակերպ են քարոզում
Մայիսի 19-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը այցելեցին Ստեփանակերտ` բարձրացնելու երեխաների և դեռահասների տեղեկատվության մակարդակը առողջ ապրելակերպի վերաբերյալ։
Ծրագրի նպատակն էր սովորեցնել առաջին բուժօգնության ամենաանհրաժեշտ դրույթները դպրոցների ուսուցիչներին, կատարել երեխաների բուժզննում և կարիեսի պրոֆիլակտիկա։
Ծրագրի շրջանակներում դպրոցականները և մանկատան սաները բաժանվեցին տարիքային խմբերի`դասընթացների օգտավետության մաքսիմալ հնարավոր ցուցանիշն ապահովելու համար։ Յուրաքանչուր խմբի հետ աշխատեց համապատասխան անձնակազմ։ Անցկացվեցին կարճ թեստային հարցումներ դասընթացի սկզբում և ավարտին` դասընթացների օգտավետութան մասին ստատիստիկ տվյալներ ստանալու նպատակով։
Ուսուցչական անձնակազմի համար անցկացվեցին առաջին բուժօգնության պրակտիկ պարապմունքներ։ Ծրագրին մասնակցում էին նաև մի խումբ կլինիկական օրդինատորներ, ովքեր կատարեցին դպրոցականների և մանկատան սաների բուժզննում։
Ծրագիրը կշարունակվի ևս 2 օր: Նախատեսվում են այցեր Ասկերանի և Մարտակերտի թվով ութ դպրոցներ և Ստեփանակերտի «Զանգակ» մանկատուն:
Նմանատիպ նյութեր
1329 դիտում
20:00 30-01-2015
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և ՀՊՏՀ Ուսխորհուրդը զինվորի կողքին են
22305 դիտում
23:37 03-04-2017
Ինչպես ապրել առողջ և վարել առողջ ապրելակերպ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. EXCLUSIVE.am
2782 դիտում
11:03 21-07-2014
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մարզային երիտասարդական եռօրյա հավաք է անցկացրել Ծաղկաձորում
Այս բաժնից
1645 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1507 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան