211652_close_icon
views-count8582 դիտում article-date 12:57 14-09-2018

Կառավարությունը 33,2 մլն դրամ կհատկացնի «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման համար

Կառավարությունն այսօր որոշել է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով վարչապետի աշխատակազմին 2018 թվականի 9 ամսում պահուստային ֆոնդից հատկացնել 33 միլիոն 292 հազար դրամ։ Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ գումարն անհրաժեշտ է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար, գումարը ներառում է աշխատավարձ և այլ վճարումներ՝ վերջնահաշվարկ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձակման նպաստ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ծանուցման ժամկետների խախտման հետևանքով վճարվելիք տույժ: Հիշեցնենք, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և գործարարների հետ հանդիպմանը գործարար Ռուբեն Վարդանյանը բարձրացրել էր հիմնադրամի լուծարվելու հարցը և վարչապետն ասել էր, որ հիմնադրամն իր առջև դրված խնդիրը չի լուծել։

Նմանատիպ նյութեր