211652_close_icon
views-count118224 դիտում article-date 14:50 11-09-2018

«Վարչապետն ասում է՝ Խաչատուրովին փակեք». հրապարակվել է ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին վերագրվող հեռախոսազրույցի ձայնագրությունը. Tert.am

«Յութուբ»–ում հրապարակվել է ձայնագրություն, որը վերագրվում է Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին: Հատուկ քննչական ծառայությունից և ԱԱԾ-ից [url=http://www.tert.am/am/news/2018/09/11/voices/2788036]Tert.am[/url]-ի հարցին, թե արդյոք դա ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունն է, չմեկնաբանեցին: Ըստ ձայնագրության՝ խոսակցությունը ՀՀ նախկին պաշտոնյաների, «Մարտի 1-ի» գործի, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վտանգի, փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից սպասվող գրառման, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և այլոց մասին է: Ձայնագրությունում Սասուն Խաչատրյանը Վանեցյանին պատմում է, թե ինչ է արձագանքել Ռոբերտ Քոչարյանը, երբ տեսել է Միքայել Հարությունյանի հրամանը: «Ինձ դատավորը զանգեց, ով որ պիտի կալանքը տա, մի քիչ վախեցած է, ասացի՝ նայի ողջ գործը, նայի, դուխով: Ասաց՝ պարոն Վանեցյան, մի հատ հիմքերը նայեմ, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կալանքը ուզես- չուզես պիտի տաս: Վոբշեմ էդ կփակի»,-ասում է Վանեցյանը: Ըստ ձայնագրության՝ Սասուն Խաչատրյանը նաև հայտնում է, որ Յուրի Խաչատուրովին էլ են կանչում, «որպեսզի փակեն»: «Խաչատուրովի հետ գործ չունենք, խայտառակ կլինենք, չփակեք, սպասեք, պրծնի»,-ասում է Վանեցյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/09/11/voices/2788036]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր