40545 դիտում
09:58 12-12-2020
Հրապարակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի սկանդալային հեռախոսազրույցի ձայնագրությունը
Այս ձայնագրության մեջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ենթադրաբար հեռախոսազրույց է ունենում Ռուսլան Իսրայելյանի հետ։ Գրում է [url=https://168.am/2020/12/12/1426424.html?fbclid=IwAR00VSkFTIXOWzecAD7PuE5fyJQUbuJ_7IHIZDEyjqhhg-Cxo80hjIxOj3M]168.am[/url]-ը։
Վերջինս Արայիկ Հարությունյանի ֆրակցիայի պատգամավոր էր մինչև 2018 թ. ՀՀ իշխանափոխությունը։ Այս տարի էլ ԱՀ նախագահի թեկնածու էր։
Զրույցը կայացել է անմիջապես այն բանից հետո, երբ ԱՀ նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը արեց Շուշին ադրբեջանցիների կողմից գրավվելու սկանդալային հայտարարությունը։
Այս ձայնագրության մեջ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ արդեն 10 օր Հայաստանից օգնություն է խնդրում, բայց ապարդյուն։
Արցախի նախագահը նաև խոստովանում է, որ պատերազմի ողջ ընթացքում ստել են. «Ազգը մտածում է՝ հաղթում ենք, բայց հակառակ վիճակն է»:
Արայիկ Հարությունյան. «Ասում եմ (Նիկոլ Փաշինյանին-Mediaport) մարդ ուղարկի Մարտունին, Ստեփանակերը պահեմ, չի ուղարկում»:
Արցախի նախագահի զրուցակիցն էլ ասում է. «Արայիկ, դրանց բացատրի, եթե օգնություն չեն ուղարկում, գնալուն ենք բոլորին կոտորենք այնտեղ՝ նիկոլ-միկոլ-կնիկ»:
Ձայնագրությունը հրապարակել է ArmVoice տելեգրամ ալիքը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1666 դիտում
13:34 27-02-2014
Հրապարակվել է Էրդողանի և նրա որդու միջև ևս մեկ սկանդալային հեռախոսազրույցի ձայնագրություն
7803 դիտում
16:42 07-01-2017
Համացանցում հայտնվել է Ուկրաինայի իշխանությունը զավթելու մասին Ռադայի պատգամավորի հեռախոսազրույցի ձայնագրությունը
Այս բաժնից
352 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
382 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
343 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ