211652_close_icon
views-count44564 դիտում article-date 18:20 09-09-2018

Խոշոր չափի գողություն Սյունիքի մարզում. Սիսիանում թալանել են տեղի հայտնի գործարարի խանութը. վնասը կազմում է մոտ 9 մլն դրամ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Սիսիանում տեղի ունեցած առանձնապես խոշոր չափի գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սիսիսան քաղաքի Որոտան 4/ա շենքի բնակիչ, 45-ամյա Լիանա Իշխանյանը ոստիկանության Սիսիանի բաժին հայտնել է, որ գիշերը ժամը 01:30-ից 04:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր բնակության վայրին կից, իրեն պատկանող առևտրի սրահի վաճառասեղանի դարակից հափշտակել են 7 միլիոն 800 հազ. դրամ, 1000 ԱՄՆ դոլար և 12 հազ. ՌԴ ռուբլի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, գողը կամ գողերը առևտրի սրահ են մտել դռան կողպեքը կոտրելու միջոցով, իսկ Լ. Իշխանյանն աշխատում է «Լ. Իշխանյան» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր