211652_close_icon
views-count7534 դիտում article-date 11:04 09-09-2018

Փրկարարներն ավտոմեքենայի մոտից հայտնաբերել են 45 սմ երկարության իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք

Սեպտեմբերի 9-ին, ժամը 00:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 12/9 հասցեի մոտակայքում կայանած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի մոտ օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոմեքենայի մոտից հայտնաբերել են 45 սմ երկարության իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր