211652_close_icon
views-count2295 դիտում article-date 09:46 08-09-2018

Սեպտեմբերի 8-ը լրագրողների համերաշխության միջազգային օրն է

1958թ. Լրագրողների միջազգային կազմակերպության (աշխարհի ամենահին և ամենախոշոր լրագրողական կազմակերպությունն է) IV կոնգրեսի որոշմամբ սեպտեմբերի 8-ը հռչակվել է Լրագրողների համերաշխության միջազգային օր: Օրվա ընտրությունն իրականում պատահական չէր: 1943թ.-ի հենց այդ օրը Բեռլինում ֆաշիստները մահապատժի ենթարկեցին 1942թ. գեստապոյի ձերբակալած չեխոսլովակցի լրագրող, գրական և թատերական քննադատ, հրապարակախոս, չեխոսլովակյան կոմկուսի ակտիվիստ Յուլիուս Ֆուչիկին: Նույնիսկ բանտում Ֆուչիկը չթողեց մասնագիտությունը և հասցրեց մի գիրք գրել՝ «Ռեպորտաժ՝ կախաղանի օղակը վզին», որի համար 1950թ. հետմահու պարգևատրվեց Խաղաղության միջազգային մրցանակով: Լրագրողների համերաշխության միջազգային օրն անց են կացվում հավաքներ և կոնֆերանսներ, որին մասնակցում են լրագրողներ: Այդ մասնագիտական համագումարներին չորրորդ իշխանության ներկայացուցիչները փոխանակվում են իրենց լրագրողական փորձով և հիշատակում առավել արժանիներին իրենց շարքերից:

Նմանատիպ նյութեր