211652_close_icon
views-count2800 դիտում article-date 13:10 07-09-2018

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 6-ին, ժամը 13.00-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ագաթանգեղոսի եւ Խորենացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ, ինչից հետո մեքենան բախվել է կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային. «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 6-ին, ժամը 14.40-ին, Երեւանի Շիրազի եւ Մազմանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 5-ին, ժամը 22.25-ին, Երեւանի Եղբայրության եւ Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 19-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 6-ին, ժամը 11.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 6-ին, ժամը 08.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Քրիստափորի եւ Սեւանի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 6-ին, ժամը 12.00-ին, Երեւանի Էրեբունի եւ Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» եւ «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-217030»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 5-ին, ժամը 18.40-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի ՀԱ Բ2 թաղամասում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 6-ին, ժամը 03.25-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Իսակովի պողոտայում բախվել է բետոնե արգելապատնեշին եւ կողաշրջվել. «Միցուբիշի»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 5-ին, ժամը 15.30-ին, «Բոգդան» ավտոբուսի վարորդը Երեւանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 6-ին, ժամը 11.40-ին, Երեւանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» եւ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2110»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 6-ին, ժամը 16.25-ին, Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցի կամրջի վրա իրար են բախվել «ՎԱԶ-2107», «Օպել» եւ «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 6-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 57-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 54-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 5-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնից ստացվել է հեռախոսագիր, որ նույն օրը, ժամը 22.20-ին, «գլխի պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել 2-ամյա աղջնակ, որը, ըստ ծնողի հայտարարության, իրենց տան աստիճաններից ընկել է: Պարզվել է, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը իրենց տան դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել երեխային` պատճառելով նշված վնասվածքը: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 6-ին, ժամը 09.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքեայի վարորդը Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 6-ին, ժամը 22.50-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Բյուրեղավան-Նուռնուս ճանապարհին բախվել է ճամփեզրի բետոններին. 36-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 6-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 6-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 97-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Նմանատիպ նյութեր