211652_close_icon
views-count43371 դիտում article-date 14:14 05-09-2018

Ավտովթար Երևանում՝ Ռուբինյանց փողոցում բախվել է 7 տրանսպորտային միջոց, բնակիչներին անհանգստացնում է վթարների թվի աճը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Ռուբինյանց փողոցում հերթական ավտովթարն է տեղի ունեցել։ Մի քանի ժամվա ընթացքում նշված փողոցում 6 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Բարեբախտաբար, մեծ մասում զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վթարում բախվել էին 4 տրանսպորտային միջոց, և, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Վթարի հարևանությամբ բնակվողներն ասում էին, որ այս փողոցում վերջին ժամանակներս շատացել է վթարների թիվն ու փառք էին տալիս Աստծուն, որ գոնե զոհեր և վիրավորներ չկան։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր