211652_close_icon
views-count949 դիտում article-date 15:08 04-09-2018

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 2-ին, ժամը 23.30-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մայրաքաղաքային խճուղում վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 3-ին, ժամը 14.30-ին, Երեւանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 25-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 3-ին, ժամը 16.30-ին, Երեւանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Ֆորդ», «Մերսեդես» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 23-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 3-ին, ժամը 12.40-ին, Երեւանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ 39-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 3-ին, ժամը 09.00-ին, Երեւանի Գյուրջյան փողոցում իրար են բախվել «Հոնդա» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 64-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 3-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան եւ «Հունդայի» մակնիշի մոտոցիկլը. 31-ամյա մոտոցիկլիստին ցուցաբերվել է բուժօգնություն: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 3-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել. վարորդը եւ 41-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել 85-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.00-ին, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան-Մայիսյան կամուրջ ճանապարհի 138-րդ կ/մ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հարվածել արգելապատնեշին եւ ընկել այգին. վարորդը եւ 23-ամյա ուղեւորը տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 3-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 111-րդ կմ-ին կողաշրջվել է. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղում բուժօգնություն է ստացել: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր