211652_close_icon
views-count1395 դիտում article-date 14:00 04-09-2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրել է դատախազության համակարգի մի խումբ վետերանների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և ՀՀ դատախազության մարմիններում երկարամյա աշխատանքի համար դատախազության մի խումբ վետերանների պարգևատրել է Հայաստանի դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հուշամեդալով: ՀՀ գլխավոր դատախազությունում այդ առթիվ կազմակերպված ընդունելությանը ողջուներով ներկա մոտ երեք տասնյակ վետերաններին և հանձնելով պարգևները՝ Արթուր Դավթյանը նրանց շնորհակալություն է հայտնել երկարամյա գործունեության ընթացքում կատարած օրինակելի, բարեխիղճ և պատվախնդիր աշխատանքի, այդպիսով նաև պետականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ դատախազների ավագ սերնդի կուտակած փորձը, լավագույն արժեքները կարևոր նախադրյալ են ժամանակակից հասարակության պահանջներին և ներկայիս մարտահրավերներին համահունչ դատախազության ֆունկիցոնալ դերակատարության վերարժևորման համար: Համակարգի հետ շփումների սերտացման, կուտակած փորձառությունը դատախազների նոր սերնդին փոխանցելու գործուն կառուցակարգերի ստեղծման տեսանկյունից Արթուր Դավթյանը կարևորեց Դատախազության վերտերանների միության ստեղծումն ու ակտիվ գործունեությունը: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ միությունն ուրույն դերակատարություն է ունեցել Դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու աշխատանքներում, որոնց շնորհիվ հաջողվեց Հայաստանի 100-ամյա դատախազությունն արժանապատիվ կերպով ներկայացնել հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած արտերկրյա պատվիրակություններին ու միջազգային գործընկերներին: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ վետերանները շեշտել են, որ ուշադրությամբ հետևում են դատախազության ներկայիս գործունեությանը, հանցավորության դեմ պայքարում, իրավակարգի ամրապնդման գործում ստանձնած նշանակալի դերակատարմանը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ուժերի սահմաններում օժանդակելու համակարգին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր