211652_close_icon
views-count3824 դիտում article-date 13:21 04-09-2018

Լիոնել Մեսի. Զարմացել էի, երբ Կրիշտիանուն հեռացավ. «Ռեալը» մի փոքր թուլացավ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությանը «Ռեալից» «Յուվենտուս»: «Իհարկե, «Ռեալը» աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն է, նրանք հիանալի խաղացողներ ունեն: Սակայն Կրիշտիանուի հեռանալը նրանց մի փոքր թուլացրեց: Նրա տեղափոխությունը «Յուվենտուսին» Չեմպիոնների լիգայի ակնհայտ ֆավորիտ դարձրեց: Նրանք ուժեղ կազմ ունեին, իսկ հիմա նրան նաև Ռոնալդուն միացավ: Ես զարմացել էի նրա որոշմամբ: Չէի կարծում, որ նա կլքի Մադրիդը: Եվ չէի մտածում, որ կտեղափոխվի «Յուվենտուս»: Հավակնորդներ շատ կային, սակայն «Յուվեի» մասին քիչ է լսել: Թեպետ դա ուժեղ թիմ է», ասել է Մեսին:

Նմանատիպ նյութեր