211652_close_icon
views-count14739 դիտում article-date 19:34 28-08-2018

Մեծ պատիվ է զինվորական փորձառությունս ծառայեցնել հայրենիքիս. Դեն Բիլզերյանն Արցախում իր առաջին այցելությունը սկսեց հրաձգարանից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայտնի ամերիկահայ միլիոնատեր, Դեն Բիլզերյանը, ով հայտնի է որպես «պոկերի արքա», այսօր ժամանել է Արցախ: Ինչպես հայտնում է [url=https://artsakhpress.am/arm/news/92231/mets-pativ-e-zinvorakan-pordzarutyuns-tsarayecnel-hayreniqis-den-bilzeryann-arcakhum-ir-arajin-aycelutyuny-sksec-hradzgaranic.html]artsakhpress.am[/url]-ը, նա Արցախ է եկել ընտանիքի անդամների և ընկերների ուղեկցությամբ: Արցախում Բիլզերյանի առաջին կանգառը հրաձգարանում էր, որտեղ նա զենքի տարբեր զինատեսակներից կատարել է հրաձգություն: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դեն Բիլզերյանն ասաց, որ Արցախում ամեն ինչ հրաշալի է և նա պարզապես ցանկանում էր լինել իր հայրենքում ու լավ ժամանակ անցկացնել: Խոսելով Հայասատանում զինվորական հաշվառման անցնելու մասին, Դ. Բիլզերյանն ասաց. «Ես զինվորական փորձ ունեմ, և մեծ պատիվ է այդ փորձառությունը ծառայեցնել հայրենիքիս»: Հրաձգարանից հետո Դեն Բիլզերայնն այցելել է «Մենք ենք մեր լեռները» հուշարձան: Դեն Բիլզերյանի հայրը՝ Փոլ Բիլզերյանն ասաց, որ իր նախնիները Ցեղասպանությունից հետո գաղթել են ԱՄՆ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից: «Արցախը մեծ պատմություն ունեցող վայր է, և ես շատ ուրախ եմ, որ իմ որդիների հետ գտնվում եմ այստեղ: Ես շատ կցանկանայի, որ Արցախում պատերազմ չլինի, և ադրբեջանցիները հասկանան և ճանաչեն, որ սա հայկական հող է»,- ասել է Փ. Բիլզերյանը: Դեն Բիլզերյանի եղբայրն՝ Ադամ Բիլզերյանն էլ իր հերթին ասաց, որ իրեն Արցախում շատ լավ է զգում, քանի որ հայ է և հայկական ազգանուն է կրում: «Այստեղ ամեն ինչ հիանալի է: Սակայն շատ վատ է, որ ադրբեջանցիները փորձում են այստեղ անընդհատ վտանգի տակ պահել»,- նշել է Ա. Բիլզերյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր