211652_close_icon
views-count2880 դիտում article-date 22:46 24-08-2018

Սենատոր Մակքեյնը որոշել է դադարեցնել ուղեղի ուռուցքի բուժումը

ԱՄՆ սենատոր Ջոն Մակքեյնը, ում մոտ ախտորոշել էին գլխուուղեղի ուռուցք, որոշել է դադարեցնել բուժումը` հիվանդության անխուսափելի զարգացումով պայմանավորված: Այս մասին հայտնում է Tass-ը` հղում անելով օգոստոսի 24-ին Մակքեյնի ընտանիքի տարածած հայտարարությանը: «Անցած տարվա ամռանը սենատոր Մակքեյնն ամերիկացիներին հայտնել է այն, ինչը մեր ընտանիքն արդեն գիտեր. նրա մոտ ախտորոշել էին գլիոբլաստոմայի ագրեսիվ տեսակ, կանխատեսումներն էլ շատ լուրջ էին: Մեկ տարի անց Ջոնը գերազանցեց կյանքի տևողության վերաբերյալ սպասումները: Բայց հիվանդության զարգացումը և ծերությունն թելադրում են իրենց վճիռը: Նա, կամքի ուժ ցուցաբերելով, որոշել է դադարեցնել բուժումը»,- ասված է հայտարարությունում: Այն մասին, որ Մակքեյնի մոտ ախտորոշել են ուղեղի ուռուցք, հայտարարվել է նախորդ տավա հուլիսի 19-ին: Այն ժամանակ օրենսդրի ներկայացուցիչները հաղորդել էին, որ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի բժշկական կենտրոնի վիրաբույժները սենատորի ձախ աչքից 5 սմ արյան գոյացություն են հեռացրել 2017թ. հուլիս 14-ին: Ավելի քան 3 ժամ տևած վիրահատությանը մասնակցած բժիշկը CNN-ին հայտնել էր, որ օրենսդրի մոտ ախտորոշել են գլիոբլաստոմա, որն էլ կապված է տրոմբի առաջացման հետ: Բժշկի խոսքով` վիրահատական միջամտության շնորհիվ ուռուցքը հեռացրել էին: Ավելի վաղ սենատորի մոտ մի քանի անգամ մաշկի քաղցկեղ էին ախտորոշել:

Նմանատիպ նյութեր