Հռոմի պապի մոտ գլխուղեղի ուռուցքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Վատիկան
Ամիսներ առաջ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մոտ բժիշկները գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել, սակայն գտնում են, որ վիրահատական միջամտության կարիք չկա և հնարավոր է դեղորայքի միջոցով բուժում նշանակել, գրում է իտալական Quotidiano պարբերականը:
Միևնույն ժամանակ Վատիկանը հերքել է այդ տեղեկությունը՝ անվանելով այն չհիմնավորված:
Թերթը նշում է, որ որոշ ժամանակ առաջ Պապն այցելել է աշխարհահռչակ ճապոնացի մի բժշկի, ով միաժամանակ աշխատում է Տոսկանում, սակայն բժիշկը հայտնել է, որ ուռուցքը շատ փոքր է և կանցկացվի առանց վիրահատական միջամտության:
Թերթն ընդգծում է, որ տեղեկությունը ձեռք է բերել շատ իրազեկ աղբյուրից: