78-ամյա Ջոն Մակքեյնը մտադիր է մասնակցել նաև 2016 թվականի ընտրություններին
Ջոն Մակքեյնը հայտարարել է 2016 թ. կայանալիք ընտրություններում Արիզոնա նահանգից ԱՄՆ սենատում 6-րդ անգամ առաջադրվելու իր մտադրության մասին: Այս մասին հայտնում է «gazeta.ru»-ն,
Այս պահին զինված ուժերի հարցերով Սենատի կոմիտեն գլխավորող 78-ամյա քաղաքական գործիչը նման հայտարարություն է կատարել Արիզոնա նահանգի Առևտրա-արդյունաբերական պալատի նիստի ընթացքում: Մակքեյնն ընդգծել է, որ պատրաստ է ցանկացած մարտահրավերի և մրցակցության: