211652_close_icon
views-count20961 դիտում article-date 11:13 24-08-2018

«Հրազդան» քրեկատարողական հիմնարկի կալանավորի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին. Ակնհայտ է, որ կոծկվել է ու պարտակվել առանձնապես ծանր հանցագործություն, իսկ հետագայում էլ շարունակաբար փորձ են անում կոծկել կատարվածը

[b]ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ[/b] Մեծարգո՛ Պարոն Վարչապետ. Գաղտնիք չէ, որ Հայաստանը իրավական պետություն չէր ու համակված էր խոր անարդարություններով, և նաև բոլորի նկատմամբ չէ, որ իրավապահները առաջնորդվել են օրենքի տառով: Տարիներ շարունակ ձևավորված ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտը մշտապես անվախ գործելու հնարավորություններ են ստեղծել դատախազ –դատական համակարգում, որի արդյունքում հանցավոր համաձայնության գալով կարողացել են միայն ու միայն կաշառքի մոգական ուժի ու հզոր հովանավորչության շնորհիվ կայացնել բազմաթիվ անօրինական դատական վճիռ-որոշումներ, իսկ որոշ դեպքերում էլ իրենց հանցանքները կոծկելու և չբացահայտվելու համար գերադասել են միտումնավոր կասեցնել ու դեն շպրտել արդեն վարույթ ընդունած գործերը: Արդյունքում սնկի պես շատացել են մերօրյա «Պեպոները», իսկ իրական հանցագործները էլ ավելի լայն հնարավորությունններ են ստացել՝ գործելով տարիներ շարունակ: Տեղին է ասված, որ ով վճարում է, նա էլ ուզածը պատվիրում է… Հայաստանում գործող իրավահամակարգում մի տարօրինակ, անմարդկային ու տգետ ձևաչափ է գործել, երբ մի օրինապահ, լինի դա քննիչ, իբր հսկողություն իրականացնող դատախազ, կամ դատավոր, երբ տեսնում է մյուս օրինապահի գիտակցաբար կատարած ակնհայտ հանցագործությունը, չի փորձում զգուշացնլ, կանխել կամ շտկել:Ավելին՝ կոծկում է և ինքն էլ իր հերթին է որոշ կեղծիքներ հորինելով ավելացնում ու շարունակ պաշտպանելով նախորդի կատարած հանցագործությունները, կանաչ լուս է վառում իրական հանցագործների առաջ, բազմապատկելով այդպես էլ չբացահայտված բազմաթիվ շինծու քրեական գործերի քանակը… Թքած այն արդարադատության վրա , որ գործել է 2008թ-ից սկսած, որը իրական հանցանք կատարողները , որվքեր առ այսօր ազատության մեջ են, կեղծ փաստաթղթեր ձեռք բերելով կամ պատրաստ ունենալով, կարողացել են դատախազին , դատավորին ցանկացած չափի կաշառք տալ ու ի օգուտ իրենց դատական վճիռ ձեռք բերել… Որպես իմ բողոքի պատասխան , գլխավոր դատախազությունը կոծկելով իրականությունը, իրողությունը ներկայացրել են մշտապես այնպես, ինչպես որ իրենք են ուզել, այլ ոչ թե այնպես, ինչպես որ կա ու շարունակաբար ստել են, նշելով, որ իբր նախաքննության ընթացքում իրականացվել են արդյունավետ քնչական միջոցառումներ, որոնց արդյունքում հանցագործություն կատարած անձինք բացահայտվել են… Ստել են և այն անձանց, ում հովանավորել ու սատարել են, տարիներ շարունակ գտնվում են հետախուզման մեջ և ես անգամ կալանավայրից եմ կարողանում նրանց գտնվելու իրական հասցեն ճշտել ու գրավոր հայտնել պատկան մարմիններին, բայց ապարդյուն… Ակնհայտ է, որ կոծկվել է ու պարտակվել առանձնապես ծանր հանցագործություն, իսկ հետագայում էլ շարունակաբար փորձ են անում կոծկել կատարվածը… Մեծարգո Պարոն Վարչապետ, գաղտնիք չէ, որ ինձ վրա սարքված շինծու քրեական գործի մասին բազմաթիվ անգամներ ես բարձրաձայնել եմ, ինչպես հաղորդումներ ներկայացնելով ուժային կառույցներին, այնպես էլ «Բաց նամակ »-ով՝ հիմնավորված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով բազմիցս դիմել եմ պատկան բոլոր մարմիններին , այդ թվում ԱԺ բոլոր խմբակցություններին և նաև Ձեզ Պարոն Փաշինյան: Իհարկե հասկանում եմ, որ նախկինում Դուք եղել եք ընդդիմության ներկայացուցիչ, նաև անօրինական կալանավորված անձ և ինքներդ էլ ինձ պես պայքարել եք շատ ավելի գլոբալ անարդարությունների ու կեղծիքների դեմ: Բարեբախտաբար Ձեր ղեկավարությամբ համազգային շարժումը հաղթանակեց և երկրում հաստատվեց միանգամայն նոր քաղաքական իրավիճակ: Ես ինձ համարում եմ այդ մեծ հաղթանակի մասնակիցը, որովհետև, նախ անկեղծորեն հավատացել եմ Ձեզ , սկսած այն երջանիկ օրից, երբ 2010թ-ին հանդիպեցինք «Նուբարաշեն» կոչվող կալանավայրում ու թեև անազատության մեջ եմ առ այսօր, իմ ուժերի ներածին չափով իմ գործի շրջանակներում փորձել եմ արդարության հասնելու համար բացահայտել բազմաթիվ հանցարարքներ, փորձել եմ նաև օր առաջ հասնել օրինականության և արդադատության հաստատմանը, քանի որ անպատժելիությունից ավելի սանձարձակ ու լկտի էին դարձել իրական հանցագործները… (Տես 15.03.2017թ-ի և 26.02.2018թ-ի Ձեզ հասցեագրված «Բաց նամակի» օրինակները կից փաստաթղթերով): Մեծարգո Պարոն Վարչապետ, մեծ, նաև անչափ երազած հաղթանակը այսօր նաև մեծ հույսեր է ծնել, որ արդարադատությունը կարող է թափանցել տարիներ շարունակ քրեաօլիգարխիայի գարշահոտ երախում հայտնված արդարադատության ոլորտ, որտեղ ձնագնդի էֆեկտով կուտակվել են բազմաթիվ ապօրինություններ… Եվ արդյո՞ք ես դատապարտվել եմ արդար քննության արդյունքում, և արդյո՞ք շինծու քրեական գործում առկա փաստերն այդ են վկայում, թե՞ ընդհակառակն են ապացուցում… Իհարկե, ես հասկանում եմ, որ վարչապետը դատախազ կամ դատավոր չէ և փառք Աստծո, որ վերջապես այդպես է, բայց նաև գիտակցում եմ, որ Դուք պետք է ցանեք արդարության սերմերը, ստեղծեք այն պարարտ հողը, որի կենարար ուժով արդարության համակարգը կազատվի կոռուպցիայի և իրավական բեսպրեդելի վիրուսից, որ երբեք կաշառքը չի լինի հիմնական որոշողն ու թելադրողը… Միևնույն ժամանակ խորոպես գիտակցում եմ, որ իշխանափոխությունը դեռ ընթացքի մեջ է: Կարծում եմ ինձ չեք մեղադրի, որ առայժմ դեռ չեմ հավատում դատախազությանը կամ դատավորներին, քանզի նրանք տարիներ շարունակ ապացուցել են միայն մի բան , որ «գայլը ամպոտ օր է ման գալիս» և իրենք միշտ իրենց օրենքից վեր են դասել ու ապազգային հանցավոր համաձայնությամբ ու անմարդկային գործունեությամբ կործանել են ընտանիքս, անդառնալի ցավ ու վիշտ պատճառելով զառամյալ ծնողներիս… Ես այսօր հիմնավորված պատճառներ ունեմ լիարժեք վստահություն տածելու բացառապես Ձեր անձի ու աշխատակազմի հանդեպ: Իմ նկատմամբ համակարգային կեղծիքի, կաշառքի ու կոռուպցիայի, իրական ամենաթողության, կամայական նախաքննական որոշումների , երբ շինծու քրեական գործեր են հարուցվել աբսուրդային որոշումների հետևանքով, նաև մերկապարանոց ՝ կաշառքով կայացրած դատավճիռների իրական հետևանքները միանգամայն հաղթահարելի են, եթե ամբողջ ուժով ու բաց սրտով գործի օրենքը և օրինապահ մարմինները օրենքին ծառայելու վարքագիծ ցուցաբերելով ցանկանան շինծու քրեական գործը վերանայել ու վերաքննել, ոչ թե հրահանգների արատավոր համակարգում, այլ օրինականության դաշտում: Դիմելով Ձեզ, խնդրում եմ , որպեսզի ապօրինի ձերբակալված և անօրինական, կեղծ հիմունքներով 11(տասնմեկ) տարվա ազատազրկման դատապարտված և 8(ութ) երկար ուձիգ տարիներ անարդարության մեջ գտնվող երբեք չարատավորված ու անասելի զրկանքներ տարած գործարար մարդուս այցելի Ձեր աշխատակազմի համապատասխան մասնագիտության ներկայացուցիչ՝ գործին համապարփակ ծանոթանալու և համարժեք հետևություններ անելու համար… Մեծարգո Պարոն Վարչապետ, չպատժված իրական հանցագործները, որոնք կաշառքի ու հովանավորչության շնորհիվ պաշտպանության տակ առնվեցին դատախազա-դատական բարձրաստիճան պատասխանատու պաշտոնյաների կողմից , հետագայում նոր հանցարարքներ գործելու իրավունք ստացան ու մինչ օրս էլ անվախորեն գործում են… Այն, ինչ որ կատարվել ու առ այսօր կոծկվում է դատախազա-դատական համակարգի կողմից, մեծագույն ամոթ ու խայտառակություն կարելի է համարել… 2010թ-ի ապրիլի 16-ից շինծու , վրեժխնդրությունից ծնված անտրամաբանական քրեական գործն ուղարկվում է ըստ ենթակայության ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչություն, որտեղ 23.04.2010թ-ին իր իր վարութ ընդունած, իբր ՀԿԳ ավագ քննիչը ներկայացված առերևույթ կեղծ փաստերը, իր կողմից մոգոնելով, բազմապատկումէ՝ կեղծիքները կաշառելով, պաշտպանության տակ է վերցրել իրական հանցանք կատարած անձանց, հովանավորելով ու սատարելով, նաև նշելով, որ նրանց արարքներում բացակայումէ հանցակազմը… Տարիներ շարունակ Հայաստանում չի եղել արդարությանն հետամուտ եղող ո՛չ քննչական մարմին, ո՛չ իբր հսկողություն իրականացնող դատախազ, ո՛չ գլխավոր դատախազություն, ո՛չ ԱԱԾ քնչական վարչություն և առավել ևս ո՛չ էլ դատարաններ: Ամենուրեք եղել են գեղեցիկ շինություններ, որտեղ անգրագետ, աննորմալ հրահանգներ կատարող պատժաջոկատններ են ծվալել, իսկն երիչերիներ… Այդ ամենը 2008թ-ից սեփական կաշվիս վրա եմ զգացել և, քանի որ այսօր արդեն նորանշանակ ԱԾ տնօրեն պարոն Արթուր Վանեցյանը հրապարակավ հայտարարում է կոռուպցիայի, կաշառակերության և անօրինականությունների դեմ ակտիվ աշխատանք իրականացնելու մասին, պարտքս եմ համարում առաջիկայում ՀՀ վարչապետին ու մնացած բոլոր ուժային կառույցների ղեկավարների ներակացնելու ողջ իրականությունը ՝ թե ով ինչ է կատարել: Սա է հիմանկան պատճառը, որ շարունակ խնդրում էի յուրաքանչուր նորանշանակ ղեկավարի, որ մեկ առերես հանդիպում կազմակերպվեր, որ օբյեկտիվ իրականությունն ու ճշմարտությունը պարզաբանելու համար իրենցից օգնություն խնդրեի ու կարճ ժամանակում բացահայտեի իրական կատարվածը, որովհետև միայն այդ կերպ վերջ կդրվի կաշառքի միջոցով անօրինականություններ գործելու անմարդկային ու արատավոր երևույթներին: Իսկ եթե ոչինչ չի փոխվելու և Դուք՝ Պարոն վարչապետ, նույնպես անզոր ենք գտնվելու օրինականություն հաստատելու երկրում և, հնի պես ամեն ինչ ընդդեմ արդարության է գործելու, ապա սկսելու է գործել մեկ այլ օրինաչափություն՝ հուսահատությունից, նվաստությունից, վիրավորանքից, անդառնալի կորստից ծնված այլ քայլ՝ ինքնադատաստան… Այդ պատճառով դիմում ու խնդրում են Ձեզ հանուն արդարության ու ճշմարտության վերականգման համար ինձ մոտ ՝«Հրազդան» ՔԿՀ ուղարկվի գրագետ, բանիմաց մասնագետների խումբ, որպեսզի նրանք իրոք տեղեկանան, թե ինչ ապականված ու լկտի, նաև կեղտոտ մեթեոդներով իրավահամակարգ է գործել արդարադատության երաշխավորի օրոք… Հարգելի Պարոն Վարչապետ, ես ավելի քան համոզված եմ, որ գործի մասին ամբողջական պատկերն իմանալուց հետո, Դուք կարող եք օրենքով սահմանված կարգով նպաստել ոչ միայն օրինականության հաստատմանը, այլ գտնել նաև այն բանալին, որը թույլ կտա օգնության ձեռք մեկնել իրավական բեսպրեդելի ճիրաններում հայտնված հարյուրավոր անօգնական ու անհույս մարդկանց: Ձեր հեղափողության լույսը Հայաստանն ազատեց ժանգոտ ճաղավանդակներից: Ճաղավանդակներից ազատվելու իրենց հերթին են սպասում բյուր իրավազուրկ մարդիկ, որոնց թվում նաև ես… Աստված Ձեզ պահապան, մեծարգո Վարչապետ: [b]Աշոտ Ալեքսանի Հակոբյան «Հրազդան» ՔԿՀ[/b]

Նմանատիպ նյութեր