211652_close_icon
views-count4160 դիտում article-date 23:01 23-08-2018

Աֆղանստանը հայտնել է թալիբների հետ երկխոսություն ծավալելու պայմանները

Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ Քաբուլը կմասնակցի Մոսկվայում «Թալիբան» շարժման անդամների հետ բանակցություններին, եթե ծայրահեղական շարժումը ցույց տա, որ պատրաստակամ է խաղաղ բանակցություններ վարել։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով արտաքին գերատեսչության մամուլի ծառայությանը։ Նախարարությունում նաև ընդգծել են, որ շարժումը հարգանք չի տածել խաղաղության և ուղիղ բանակցությունների միջազգային սկզբունքների հանդեպ, ինչը, իր հերթին, ենթադրում է, որ վերջիններս դժվար թե համաձայնվեն նստել բանակցային սեղանի շուրջ։

Նմանատիպ նյութեր