211652_close_icon
views-count3426 դիտում article-date 14:37 28-06-2018

Պետք է այս տարին օգտագործենք երկխոսություն ծավալելու և ամեն ինչը բացատրելու համար․ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումը մինչև 2019-ի հուլիսի 1-ը հետաձգելու հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հանձնարարեց դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշման հետ կապված առաջիկայում քննարկումներ անցկացնել ոլորտի մասնագետների և հանրության հետ՝ ներկայացնելով դրա նպատակները: «Պետք է այս մեկ տարին օգտագործենք հանրության հետ մասնագիտական պրակտիկ երկխոսություն ծավալելու և ամեն ինչը բացատրելու, ներկայացնելու համար, մինչև մարդկանց չհամոզենք, որ այս մեխանիզմը պետք է կիրառվի հօգուտ իրենց և ոչ թե ընդդեմ իրենց»,- ընդգծեց վարչապետը: Կառավարության որոշմամբ՝ դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվեց մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը՝ բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (հակաբակտերիային դեղեր, հակասնկային դեղեր, հակամիկոբակտերիային դեղեր, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի:

Նմանատիպ նյութեր