211652_close_icon
views-count4204 դիտում article-date 23:54 22-08-2018

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ Ալեքսանդր Բեն Ցվիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացումը և անդրադարձել այն հիմնական ուղղություններին, որտեղ առկա է երկկողմ համագործակցության մեծ ներուժ: Ալեքսանդր Բեն Ցվին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետին ներկայացրել է Իսրայելի ձեռքբերումները տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում և ընդգծել տվյալ ոլորտներում փորձի փոխանակում իրականացնելու Իսրայելի պատրաստակամությունը: Զրուցակիցները կարևորել են երկրի տնտեսության զարգացման գործում բիզնեսի և, մասնավորապես, ստարտ-ափների համար բարենպաստ պայմանների ստեղծումը՝ այս համատեքստում ուրվագծելով հայ-իսրայելական համագործակցության հետագա հնարավորություններն ու հեռանկարները: ՀՀ փոխվարչապետը և Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը երկու երկրների հարաբերությունների հետագա ընդլայնման հարցում ընդգծել են գործարար շրջանակների կապերի հաստատման անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր