211652_close_icon
views-count27461 դիտում article-date 13:30 22-08-2018

Ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակում բախվել են Daewoo-ն ու ЗИЛ-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցի 43/9 հասցեի դիմաց բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչ, 45-ամյա Հովհաննես Այդինյանի վարած Daewoo մակնիշի 34 RC 073 համարանիշի և Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղի բնակիչ, 27-ամյա Հարություն Հարությունյանի վարած ЗИЛ մակնիշի 35 GQ 115 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ. Այդինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահե Մալաքյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գոռ Խալաթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր