211652_close_icon
views-count2685 դիտում article-date 19:26 21-08-2018

ԲԴԽ-ի կողմից մշակվել է ՀՀ-ում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ

Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ՝ հաշվի առնելով նաև միջազգային առաջադիմական փորձը: Այն ներառում է առկա հիմնախնդիրները, որոնց լուծումը հնարավորություն կտա. - հնարավորինս բարձրացնել հանրային վստահությունն արդարադատության նկատմամբ, - նախադրյալներ ստեղծել իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական իրացման համար, - ներդնել առաջադիմական էլեկտրոնային արդարադատության ու մշտադիտարկման համակարգեր, - արդարադատության ոլորտում նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը, - էապես կրճատել արդարադատության ծախսատարությունը, - որակական փոփոխություններ իրականացնել դատարանի մատչելիության ու ողջամիտ ժամկետներում գործերի քննության հիմնարար սկզբունքների իրացման համար, - ստեղծել դատավորների ու դատարանների գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ, - բարձրացնել դատական ծառայողների որակն ու պատասխանատվությունը: Հայեցակարգի ծրագրային իրացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Հայեցակարգին կարելի է ծանոթանալ դատական իշխանության պաշտոնական կայքում (court.am)՝ հետևյալ հղմամբ: [b]Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր