211652_close_icon
views-count10813 դիտում article-date 21:31 17-08-2018

«Նստելու եք՝ բոլոր մարդասպաններով». Վարչապետը՝ Մարտի 1-ի և «քաղաքական հալածյալների» մասին․ aravot.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման հարյուր օրն ամփոփող հանրահավաքում հայտարարություններ արեց նաեւ Մարտի մեկի հայտնի քրեական գործի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց. «Ոմանք սկսել են իրենց ներկայացնել որպես քաղաքական հալածյալ, որպես քաղաքական հետապնդումների զոհ: Մեկը չի հարցնում՝ եթե քաղաքական հետապնդման զոհ եք, ինչո՞ւ եք ազատության մեջ: Թե՞ ձեզ թվում է, թե մենք դատավորներին զանգելու եւ «հաթաթա տալու» ձեւերը չգիտենք: Մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից, բայց դա չի նշանակում, թե որեւէ մեկին թույլ ենք տալու խուսափել պատասխանատվությունից: Բացառում եմ, որ որեւէ մեկը կխուսափի մարտի մեկին տասը քաղաքացիներին սպանելու եւ ՀՀ-ում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից: Չի կարող լինել նման բան: Դուք ասեք (քաղաքացիներին է դիմում), որ թույլ չեք դա, որ արյուն հեղած որեւէ մարդասպան, որեւէ ոճրագործ խուսափի պատասխանատվությունից: Նստելու եք՝ բոլոր մարդասպաններով, ես սա լիազորված եմ հայտարարել՝ ՀՀ քաղաքացիների անունից… Կարող ենք ասել, որ Մարտի մեկի գործն ամբողջ ծավալով բացահայտված է: Չկա տարբերակ, որ ոճրագործներից եւ նրանց պարագլուխներից որեւէ մեկը խուսափի պատասխանատվությունից»: Աղբյուրը՝ [url=https://www.aravot.am/2018/08/17/975929/]aravot.am[/url]

Նմանատիպ նյութեր