211652_close_icon
views-count5369 դիտում article-date 21:46 17-08-2018

Իրանը դիվանագիտական բողոք է հայտնել Վրաստանին

Իրանը լուրջ դիվանագիտական բողոք է հղել Թբիլիսիի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի ընթացքում վրացի ոստիկանները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել իրանցի կանանց նկատմամբ՝ անվտանգության նկատառումներով ստիպելով հանել հիջաբները, փոխանցում է Tasnim-ը: Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ Թեհրանը բողոք է հայտնել Թբիլիսիի օդանավակայանում որոշ խնդիրների կապակցությամբ, որոնց հետ բախվել են իրանցի ուղեւորները Թբիլիսիի օդանավակայանում: «Վրաստանի համապատասխան իշխանություններին նաեւ առաջարկվել է քննարկել այս հարցը եւ թույլ չտալ, որպեսզի իրանցի ուղեւորները կրկին նման վերաբերմունքի ենթարկվեն»,- ասել է Քասեմին և հավելել,- «Շնորհիվ ձեռնարկված միջոցների՝ մենք հույս ունենք, որ Թբիլիսիի անվտանգության ծառայությունները կկարողանան առավելագույն հոգատարություն եւ հարգանք ցուցաբերել մահմեդական կանանց անձնական կյանքի նկատմամբ եւ խուսափել նման միջադեպերի կրկնությունից»:

Նմանատիպ նյութեր