4792 դիտում
23:20 16-08-2018
Էրիկ Գրիգորյանն ընդունել է CNF-ի գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին: Տեղեկացնում է Բնապահպանության նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային պարկերի կառավարման արդյունավետության բարձրացման ուղիները և առկա վիճակը: Բնապահպանության նախարարը նշել է, որ շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների մոնիթորինգի խնդիրը նախարարության գերակայություններից մեկն է, ինչի լիարժեք իրականացումը կնպաստի նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության լիարժեք իրականացմանը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2019 թվականին նախատեսվող գործողությունները նախապես համապատասխանեցնել կառավարության առաջնահերթությունների հետ:
Ջեոֆ Ջակոմինին վերահաստատել է Կովկասի բնության հիմնադրամի պատրաստակամությունը՝ ընդլայնել համագործակցությունը Բնապահպանության նախարարության հետ՝ նպաստելով հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության բարձրացմանը և հույս հայտնել, որ համագործակցությունն արդյունավետ կլինի։
Նմանատիպ նյութեր
1223 դիտում
13:14 25-12-2020
2020 թ. CNF-ի կողմից Հայաստանին հատկացվել է մոտ 1.300 մլն. եվրո
1308 դիտում
20:01 21-03-2019
ՀՀ փոխվարչապետ Ավինյանն աշխատակազմին է ներկայացրել քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահ Վերմիշյանին
Այս բաժնից
490 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
574 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է